Երեք մարդ Է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը:
«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում Է երեք ուղեւորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել Է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:
«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել Էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք եւ աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: