Արտակարգ դեպք Երևանում. հայտնաբերվել է անհայտ ծագման միս, որը պետք է վաճառվեր սպառողներին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանի նկատմամբ, ով կասկածվում է գողություններ կատարելու մեջ։

Պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս