Հայ ըմբիշը նշանակվել է Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էդուարդ Բարսեղյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բարսեղյանը ապրել և մարզվել է Հայաստանում:

Տևական ժամանակ ներկայացրել է մեր երկիրը, այնուետև տեղափոխվել է Լեհաստան և պաշտպանել այդ երկրի դրոշի գույները:

Օրերս հայ մարզիկին վստահվել է երիտասարդական թիմի ավագ մարզչի պաշտոնը:




Լրահոս