ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հայտարարել եմ` պարտք ունեմ ժողովրդի առաջ. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը:

Համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա շնորհակալություն հայտնեց եվրոպացիներին հրավերն ընդունելու համար: «Մենք նոյեմբերի սկզբին հանդիպեցինք Բրյուսելում և համապատասխան ունեցանք շատ օրակարգային հարցեր: Այդ ժամանակ դեռ չէր ստորագրվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Արդեն երեք շաբաթ է, որ այդ համաձայնմագիրը ստորագրվել է և այն շատ մեծ բարեփոխում է ցանկացած ոլորտի համար», – նշեց նա:

Նրա խոսքով՜ այսօր Հայաստանը կարող է կամուրջ դառնալ տարբեր ոլորտների միջև: «Մենք պետք է կարողանանք նոր ծրագրեր իրականացնենք, որ դրանք երկկողմանի շահավետ լինեն: Ես հայտարարել եմ, որ ես պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ և այդ պարտքը իմ թիմով պատրաստակամ ենք ներկայացնելու, անելու», – հավելեց նա:

Ծառուկյանն ընդգծեց, թե պետք է կարողանանք Եվրոպայի բարիքներից օգտվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս