«Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը: Համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանը որպես Եվրոպայի մաս պետք է կարողանա գրագետ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ՝ գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Եվրոպան բանկոմատ չէ: Մենք ևս մեր տարածաշրջանում պետք է կարողանանք հասնել նրան, որ պատերազմները լինեն անհնար», – նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում եվրոպացիներին խոսք ուղղեց ՝ նշելով, որ իրերն ու անձանց պետք է կոչել իրենց անուններով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: