Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիս ամիսն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հրազդանի քաղաքային համայնքի` պահանջելով վճարել 3 միլիոն դրամի հասնող պարտքը: Հավելենք, որ միայն Հրազդանի քաղաքապետարանը չէ, որ հայտնվել նման իրավիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ մի շարք մարզային դպրոցներ, բժշկական հաստատություններ եւս չեն վճարել սպառած գազի վարձը, ինչի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գումարները փորձում է վերադարձնել դատական ճանապարհով: