Հովիկ Աբովյանի հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարիներից կուտակված տեղական հարկերի պարտքը Տավուշի մարզում կազմել է 860.8 միլիոն դրամ, որից հողի հարկի մասով՝ 595.5 միլիոն դրամ, գույքահարկինը՝ 265.3 միլիոն դրամ:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տեղական հարկերի գծով նախկինից կուտակված պարտքերը կազմել եմ 967.9 միլիոն դրամ, որից հողի հարկի ապառքը՝ 281.1 միլիոն դրամ, գույքահարկինը՝ 686.8 միլիոն դրամ: Այսինքն՝ անցած հինգ ամիսներին տեղական հարկերի գծով պարտքերը նվազել են 107,1 միլիոն դրամով:

Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հուլիսի 27-ի մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին առաջարկել էր հողի հարկի եւ գույքահարկի ավտոմատացված տեղեկատվական բազաներում կատարել ճշգրտումներ, ինչի համար վերջնաժամկետ էր սահմանվել 2017թ. սեպտեմբերի 15-ը:

Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ մարզպետի սահմանած ժամկետում ընդամենը 22.3 միլիոն դրամի ճշգրտում է կատարվել, որից 6.9 միլիոն դրամը՝ գույքահարկի մասով, 15.4 միլիոն դրամը՝ հողի հարկի:




Լրահոս