Հարց քաղաքացիներից` եթե երեխան Հայաստան է վերադառնում, ապա ինչպե՞ս է որոշվում նրա ուսուցման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե երեխան Հայաստան է վերադառնում, ապա ինչպե՞ս է որոշվում նրա ուսուցման հարցը, ո՞ր դասարանում պետք է նա սովորի: Եվ ցանկանում եմ իմանալ, թե սովորաբար ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները:

Սիմա Հայրապետյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որի` որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով։ Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզուն հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները։

Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիներին, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ վերջին տարիների ընթացքում նվազել եւ շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների, այլ նաեւ աշակերտների թիվը: 2016/2017 ուսումնական տարում դպրոցներում սովորել է 364 868 աշակերտ, մինչեռ 10 տարի առաջ` 2007/2008 ուստարում սովորել է ավելի քան 66 հազարով շատ` 431 280 աշակերտ: Ի դեպ, եթե 2011/2012 ուստարում դպրոցներից արտերկիր մեկնելու նպատակով դուրս է եկել 5.081 աշակերտ, ապա 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 7.117: Ցավոք, այս թիվը 2013/2014-ից ի վեր աճում է:




Լրահոս