Գագիկ Ծառուկյանը եվրոպացի գործընկերների հետ Արցախ է մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

 




Լրահոս