Խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմի դեմ. «Տոտենհեմի» մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին՝ ակնածանքով արտահայտվելով կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի մասին:

«Մենք կխաղանք այսօրվա դրությամբ Եվրոպայի լավագույն թիմի հետ: Դա շատ գրավիչ ու մեծ մարտահրավեր է: Այսպիսի խաղերից առաջ ֆուտբոլիստներին մոտիվացնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է Պոչետինոն:

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա այսօր:

 




Լրահոս