Ամանորյա ակցիա Beeline-ի Neo Max և Quatro փաթեթների բաժանորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը գործարկում է ամանորյա ակցիա Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար։

Ամանորյա առաջարկի շրջանակում 2017 թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2018 հունվարի 15-ը ներառյալ Neo Max-ի և Quatro-ի բաժանորդների համար անվճար միացվելու են տվյալ փաթեթների շրջանակում հասանելի բոլոր հեռուստաալիքները։

Ըստ այդմ՝ բոլոր Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներին հասանելի կլինեն 134 հեռուստաալիքներ, իսկ Neo Max-ի բաժանորդները՝ փաթեթում ներառված 20 ալիքների փոխարեն կկարողանան դիտել 100 հեռուստաալիք։

«Նոր տարին նվերներ մատուցելու շրջան է, և մենք չենք դադարում անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ Դրանցից մեկն էլ Neo Max և Quatro փաթեթների բաժանորդների համար է։ Ամանորյա տոների շրջանում նրանք կստանան հեռուստաալիքների ավելի լայն ընտրություն և կկարողանան վայելել բարձրորակ հեռուստատեսություն Beeline-ից։ Վստահ եմ, որ այս փոքրիկ անակնկալը մեր բաժանորդներին կնվիրի սիրելի հաղորդումներ ընտանիքով դիտելու հաճույքը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիան վերաբերելու է ինչպես գործող բաժանորդներին, այնպես էլ նրանց, ովքեր կմիանան Neo Max և Quatro ծառայությունների փաթեթներին մինչև դեկտեմբերի 31-ը։

Լրացուցիչ տեղեկատվությունների համար այցելեք www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկեք Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, կամ այցելեք Beeline-ի մոտակա գրասենյակ:




Լրահոս