«Հրազդան» ցեմենտի գործարանը կտրուկ նվազեցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը այս տարի, նախորդ տարվա համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարել է 238 մլն 133 հազար 600 դրամի չափով հարկային վճարումներ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 561 մլն 869 հազար 900 դրամ հարկ ու տուրք: Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը ընթացիկ տարում դադարներով է աշխատել: Ի դեպ, այս գործարանն այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի գտել:

Ըստ մասնագետների` ցեմենտի գործարանի կողմից պետբյուջե վճարվող հարկերի նվազեցումը պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների անկումով:




Լրահոս