Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար. Բակո Սահակյանը` կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանին նվիրված ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Գարեգին Հովսեփյանը պատկանում է հայ ժողովրդի մեծերի շարքին եւ անգնահատելի ավանդ ունի բարդ պատմաաշխարհաքաղաքական ժամանակահատվածում Հայ Առաքելական եկեղեցու զորացման, սփյուռքում եկեղեցական ու հասարակական կյանքի զարգացման, հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ հավելելով, որ Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար:




Լրահոս