Երևան. Beeline-ի պրեմիում հեռախոսահամարների աճուրդը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին bid.beeline.am կայքում:
Այս հարթակը, որից հնարավոր է գնել հեռախոսահամարներ փակ ցուցակից, գործարկվել է մեկ ամիս առաջ։ Նշված հեռախոսահամարներից յուրաքանչյուրը ունի հաստատված շուկայական գին, որն աճուրդի մեկնարկի պահին կիջեցվի, իսկ վերջնական արժեքը կորոշվի աճուրդի ընթացքում։
«Արդեն հազարից ավելի հաճախորդներ գրանցվել են աճուրդին մասնակցելու համար, և ես շատ ուրախ եմ, որ նոր հարթակի շնորհիվ բոլորը կարող են գնել Beeline-ի պրեմիում համարները պարզ, հարմար և առավել թափանցիկ եղանակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Աճուրդը կտևի 24 ժամ, որից հետո հեռախոսահամարները դուրս կգան ազատ վաճառքից։
Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման դեպքում Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նախընտրած վաճառքի և սպասարկման գրասենյակ։ 3 000 000 դրամը գերազանցելու դեպքում գնորդը պետք է այցելի որևէ վաճառքի և սպասարկման գրասենյակ։
Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են bid.beeline.am կայքում, Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջի միջոցով, անվճար 0611 համարով, կամ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։