Արդեն հայտնել էինք, որ Սոթքի հանքի հետ համագործակցող աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել հանքի մոտ, որից հետո իրենց ակցիան շարունակել էին համայնաքապետարանի մոտ, որտեղ ընկերության տնօրենը հանդիպում էր ունենում Վարդենիսի համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ: Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները համաձայնեցին բացել ճանապարհը:
Իսկ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինը և Արամ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ քննարկել են պահանջները, սակայն վերջնական որոշում առկա չէ, պարզ կլինի հետագա քննարկումներից հետո և մի քանի օրվա ընթացքում կպատասխանեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: