ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում

Երիտասարդը, որի ձեռքին հայկական եռագույնն է, Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական հարաբերություններն իր մի քայլով խառնել է իրար: Ու անհասկանալի է՝ ո՞վ է նա՝ հա՞յ է, ի՞նչ առնչություն ունի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու կողմից Կիեւում կազմակերպած բողոքի ցույցերի հետ, ու,ամենակարեւորը, ո՞վ է նրան ուղղորդել այդ հարցում: Ամեն դեպքում, սա հարց է, որով պետք է ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Ուկրաինայում ՀՀ դեսպանի, կոնկրետ զբաղվեն:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ կտակի եւ նվիրատվության տարբերությունը: Ո՞րն է նվիրատվությունը, եւ ո՞րն է կտակը:

Մարգարիտա Եղիազարյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նվիրատվության պայմանագրի դեպքում գույքը նվիրառուին է փոխանցվում նվիրատվության պայմանագրի վավերացման եւ լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից, իսկ կտակի դեպքում կտակարարի, այսինքն՝ ժառանգատուի մահվանից հետո ժառանգությունը ձեւակերպելու եւ լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Ի դեպ, նվիրառուն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:

 

 

 

ՀԱՐՑ. Ես միայնակ թոշակառու եմ: Չեմ աշխատում: Չունեմ ոչ մի սեփականություն եւ գույք: Ունեմ երեխաներ, բայց ապրում եմ վարձով եւ միայնակ: Պետությունից որեւէ օգնություն չեմ ստանում, միայն իմ թոշակն է` 25.000 դրամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ստանալ ընտանեկան նպաստ:

Անահիտ Պողոսյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցի կապակցությամբ, համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար նրան խորհուրդ ենք տալիս դիմել իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Անապահովության միավորի հիման վրա կորոշվի նրա ընտանիքին սոցիալական նպաստ նշանակելու հարցը, իսկ սահմանային միավորին (30,00) հավասար կամ ցածր լինելու դեպքում կարող է դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով (18.000 դրամ)` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:




Լրահոս