«Շանթի Յուրայի» գործերը լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Յուրա Ղարիբյանի եւ ԴԱՀԿ ծառայության միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության: Ընկերությունն իր հայցադիմումով պահանջում է, որպեսզի դատարանը ԴԱՀԿ ծառայության գործողությունները ճանաչի ոչ իրավաչափ` պարտավորեցնելով կատարել որոշակի գործողություններ:

Հիշեցնենք, որ «էլիտ Շանթ»-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանը դեռեւս անցած տարի հայտնվել էր աղմկալի միջադեպի կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան:

Ղարիբյանի տանը սպանվել էր Աջափնյակի բնակիչ Գեւորգ Սարգսյանը, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով ներխուժել էր Ղարիբյանների բնակարան, տանեցիների հետ վեճի ժամանակ մահացու վնասվածքներ ստացել: Ըստ տարածված լուրերի` սպանվածը գործարարի հետ պարտք ու պահանջի խնդիր է ունեցել:




Լրահոս