ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սիրուշոն այսօր դարձավ 31 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դարձավ 31 տարեկան: Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է:

2008թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը: 2010թ. հիմնել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնը, որը պաշտոնապես թողարկում է նրա և այլ արտիստների ալբոմները: Հետագայում թողարկել է չորրորդ «Հավատում եմ» ձայնասկավառակը, որը դարձել է «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն հիթ»:

2016-ին թողարկվեց երգչուհու «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակը: Ալբոմում տեղ են գտել 13 կատարումներ: Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Երգերի խոսքերն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն են:

Նշենք, որ երգչուհին ամուսնացած է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ: Նրանք ունեն 2 որդի:




Լրահոս