Ինչպես հայտնի է` «Ելք» դաշինքը հունվարի 19-ին «Ոչ թանկացումներին» խորագրով բողոքի ակցիա է իրականացնելու: Սակայն բողոքի ակցիային այլ քաղաքական ուժեր կարծես թե չեն ցանկանում մասնակցություն ունենալ: ArmLur.am-ը փորձեց պարզել` արդյոք «Ելք» դաշինքի նախաձեռնությանը կմասնակցի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, թե ոչ և առհասարակ ինչ է նա մտածում այս նախաձեռնության մասին :
–Պարո’ն Կարապետյան, կմասնակցե՞ք հունվարի 19-ին կայանալիք «Ելք» դաշինքի նախաձեռնած «Ո՛չ թանկացումներին» խորագրով բողոքի ակցիային:
-Ոչ: Ես «Ելք»-ը ընդդիմություն չեմ համարում:
– Ինչո՞ւ, թանկացումները Ձեզ չե՞ն անհանգստացնում։
– «Ելք»-ը շինծու կազմակեպությունա, ես ինչ իրենց հետ մասնակցեմ:
-Ինչո՞ւ եք այդպես ասում, կարո՞ղ է քաղաքական նախանձն է պատճառը:
-Ոչ:
-Ի՞նչ եք կարծում ԵԼՔ-ը որևէ դրական փոփոխության հասնելու հնարավորություններ ունի՞:
-Ոչ: Իրական ընդդիմությունը բանտերում փտում է: Այսքան բան:
զրուցեց Հասմիկ Սարգսյանը