ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նաիրյան փողոցում BMW մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ` 2002 թ. ծնված Ա. Ն.-ը և 1988 թ. ծնված Լ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Լ.Հ.-ը մահացել է, իսկ Ա. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով Սևան քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: