ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
Տեղեկացրել ենք նաև, որ հայտարարությունը ՀՀ Պաշտպանության նախարարն արել էր սոցցանցի իր էջում, որից հետո մեկնաբանություններում ակտիվ քննարկվում է այդ հարցը և բազմաթիվ օգտատերեր հարցեր էին ուղղում նախարարին, , թե ինչու ՊՆ չի կարող հոգալ այդ ծախսերը, մասնավորապես ստեղծված 1000 դրամների հիմնադրամը։ Այս և նմանատիպ հարցերին Վիգեն Սարգսյանը շատ կոպիտ է պատասխանում։
Այս հարցին անդրադարել է նաև Առաքելություն կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը; Նա սոցցանցի իր էջում գրել է․ «Յուրաքանչյուրի իրավունքն է կազմակերպել դրամահավաք և/կամ գումար տրամադրել, սակայն կարծում եմ դա պետք է անել, երբ սպառված են օրենքով նախատեսված հնարավորությունները և ֆինանսական միջոցները։
Համաձայն 1000 դրամների մասին օրենքի 4.5.2 կետի հիմնադրամի որոշմամբ կարելի է գումար տրամադրել նաև մինչև 2017թ տեղի ունեցած դեպքերի համար։
Հուսով եմ երկուշաբթի հիմնադրամը որոշում կկայացնի և կտրամադրի դեռ չհավաքված գումարը»։