Այսօր աշխարհում նշվում է Վիքիպեդիայի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001թ.-ի հունվարի 15-ին հասանելի է դարձել «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի առաջին տարբերակը: Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա հիմնադրամը։

Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից, որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։ Վիքիպեդիայի 20 միլիոն հոդվածներն ստեղծել են կամավոր մասնակիցներ, իսկ գրեթե բոլոր հոդվածները կարող են խմբագրել համացանցից օգտվող անձինք։ Վիքիպեդիա նախագիծն սկսել են Ջիմի Ուելսը և Լարի Սանգերը 2001թ.-ի հունվարին և ներկայումս այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է:

2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 253 լեզվական տարբերակ։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիպեդիան ներկայումս համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Ամբողջ աշխարհից օրական գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայք։

Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 8,29 միլիոն հոդված: Դրանցից ավելի քան 2.000.000-ը պատկանում է անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանն սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը։ Հանրագիտարանն աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ՝ Վիքիդարանը և Վիքիգրքերը։

Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։

Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։ Ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան, այլև որպես ինֆորմացիոն ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։

Վիքիպեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ է առնվում հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև, ի պատիվ համայնքի՝ պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է րոպեների ընթացքում։




Լրահոս