«Սլավմեդ» բժշկական կենտրոն դիմած բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ արդյունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում հատուկ գնով իրականացվող միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների դիմող բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ արդյունք: Բուժկենտրոնի պլաստիկ և միկրովիրաբույժ Կիմ Խոդիկյանը Blognews.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ շնչառության խանգարումների հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ, որոնցից ամենատարածված պատճառը քթի միջնապատի թեքությունն է:

«Քթի միջնապատն իրականացնում է օրգանիզմի բնականոն աշխատանքին անհրաժեշտ թթվածնի համաչափ հոսք: Այն մարդիկ, որոնք ունեն քթի միջնապատի խնդիր, հիմնականում դժվարանում են լիաթոք շնչել, հաճախ են ունենում հոգնածության և թուլության զգացում, գլխացավեր, ժամանակ առ ժամանակ՝ նաև շնչահեղձություն: Պատճառն այն է, որ ծանր շնչառության արդյունքում վատթարանում է արյան բնականոն մատակարարումը օրգան-համակարգերին, ինչի արդյունքում առաջանում է թթվածնային քաղց:

Սա մի խնդիր է, որը լուրջ սպառնալիք է շնչառական համակարգի համար։ Քթի միջնապատի խնդիրներ ունեցողների համար հատկապես դժվար տանելի են հարբուխն ու հայմորիտը, քանի որ քթի հարակից խոռոչներում տեղակայվում են տարատեսակ մանրէներ, և անարգել գործունեության արդյունքում ամիսներ շարունակ մարդիկ չեն կարողանում ձերբազատվել անհանգստացնող հարբուխից: Այդ իսկ պատճառով քթի միջնապատի թեքության առկայության ժամանակ պահանջվում է համալիր մոտեցում, որն է վիրահատական բուժումը: Հաշվի առնելով տվյալ խնդրի լրջությունն ու տարածվածությունը՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում որոշում կայացվեց միջնապատի թեքության ուղղման վիրահատություններն իրականացնել պլաստիկ վիրահատության՝ ռինոպլաստիկայի հետ համատեղ՝ մեկ վիրահատության գնով։ Կենտրոնում տրամադրվում է նաև ապառիկ վճարման համակարգի հնարավորություն այն մարդկանց, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն կամ չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու»:

Վիրաբույժը նշեց նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հատուկ գնով իրականացվող միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների դիմող բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ արդյունք, ինչը մեկ անգամ ևս փաստում է խնդրի տարածվածության մասին: Կարճ ժամանակահատվածում տվյալ խնդրով ակցիայի շրջանակներում «Սլավմեդ» բժշկական կենտրոն է դիմել ավելի քան 500 բուժայցելու, որից շատերն արդեն իսկ վիրահատվել են: Ի տարբերություն այլ բժշկական կենտրոնների՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և բուժայցելուն հավելյալ գումարներ ստիպված չի լինում վճարել:

Կիմ Խոդիկյանը նշեց նաև, որ քթի պլաստիկ վիրահատությունը կատարվում է, երբ ոսկրային և աճառային զարգացումն ավարտված է լինում. «Տղաներին կարելի է վիրահատել 18 տարեկանից սկսած, իսկ աղջիկներին`ավելի վաղ`17 տարեկանից սկսած: Ավելի երիտասարդ տարիքում քթի վրա կատարված ցանկացած վիրահատություն իրականացվում է միայն անհետաձգելի բժշկական ցուցումով»:

Նրա կարևորեց նաև հետվիրահատական շրջանը, որը, ըստ վիրաբույժի, ենթադրում է մեկօրյա անկողնային գրաֆիկ. վիրահատությունից հետո սովորաբար հաջորդ օրը հիվանդները դուրս են գրվում. «Վիրակապը վերջնականապես հեռացվում է վիրահատության ութից տասներորդ օրը, իսկ կապտուկները շատ հարաբերական են. սովորաբար դրանք պահպանվում են 7-9 օր: Հետվիրահատական շրջանը տևում է երկու շաբաթ, որի ընթացքում շատ կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, ինչպես նաև խուսափել ակնոց կրելուց, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և այլն»:

Վիրաբույժի խոսքով՝ քթի պլաստիկայի վիրահատության դիմում են հիմնականում 18-40 տարեկան անձինք: Նա նաև նշում է, որ վերջին տարիներին դիմողների շրջանում ավելացել է նաև տղամարդկանց թիվը. «Եթե մոտ ութ տարի առաջ տղամարդիկ դիմում էին պլաստիկ վիրաբույժի հիմնականում միջնապատի խնդիրների շտկման նպատակով, ապա այժմ դիմում են նաև ռինոպլաստիկա իրականացնելու համար»:

Այն հարցին՝ կա արդյոք քթի հատուկ ձև, որն ավելի տարածված է այցելուների շրջանում, բժիշկ Խոդիկյանը պատասխանեց․ «Իհարկե կան այցելուներ, ովքեր գալիս են կենտրոն արդեն ընտրած քթի ձևով, բայց խորհրդատվության ժամանակ համակարգչային մոդելավորման օգնությամբ բուժայցելուի հետ ընտրում ենք այն տարբերակը, որը հարմար է կլինի բուժայցելուի դեմքի հարաչափերին»:

Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կողմից հայտարարված հատուկ գին ակցիան՝ միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների իրականացում՝ մեկ վիրահատության արժեքով՝ ընդամենը 250.000 դրամով, դեռ շարունակվում է։

 




Լրահոս