Սոցիալական բունտը ոչ մի կերպ ոչ ցանկալի, ոչ էլ ընդունելի տարբերակ է, բայց եթե հանրության մեջ խնդիրներ են առաջացել, անպայման պետք է լուծումներ գտնել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տիրող թանկացումներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնած բողոքի ակցիային եւ փողոց դուրս գալու կոչերին` Կյուրեղյանը նշեց. «Ամեն դեպքում դա հարցի լուծման չի կարող բերել: Լուծում ստանալու համար պետք է բազմակողմանիորեն քննարկում կազմակերպվի և տարբեր մոտեցումների արդյունքում հստակ մեխանիզմներ մշակվեն: Երթը միգուցե մեխանիզմներից մեկն է, բայց վերջնական լուծում երթով չի ստացվի»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան