ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա իր ելույթում մասնավորապես ասաց.
«Մեկնարկել է 2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր հարուստ է ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և մեր`խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում: Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը»:
Մանրամասները` տեսանյութում: