3–ամյա քրոջ հետ խաղալու ընթացքում երեխայի գլուխ մնացել է մահճակալի արանքում։
Սանկտ Պետերբուրգի Օրջոնիկիձե փողոցում ապրող հայ ընտանիքում հունվարի 16–ին, ժամը 19։00–ի շրջակայքում մահացել է մեկ ու կես տարեկան երեխան։ Այս մասին հաղորդում է armeniasputnik.am-ը` հղում անելով «Оперативное прикрытие» լրատվական պորտալը։
Մեկ ու կես տարեկան տղա երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Նախնական տվյալներով` 3–ամյա քրոջ հետ խաղալիս նրա գլուխը մնացել է մահճակալի 2 փայտերի արանքում։
Նրանց մայրը` 29–ամյա տնային տնտեսուհին, այդ պահին հարևան սենյակում է եղել։ Նշվում է, որ այս ընտանիքը ապահովված է, ոստիկանության և իրավապահ մարմիններում երբևէ գրանցված չեն եղել։
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները պարզում են ողբերգության մանրամասները։