Պետք է մաքուր էջից սկսենք. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Նա նշեց, թե կուտակվել են հարկերի, տուրքերի պարտավորություններ:

«Հաշվի առնելով, որ դրանց հավաքագրման խնդիրները ամբողջական լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները: Հանձնարարաում եմ տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին եւ Հայաստանի հանրապետության մարզպետներին ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել պարտավորությունների մարման մեխանիզմները եւ դրանց կանխարգելման վերաբերյալ առաջարկներ», – նշեց վարչապետը:

Վարչապետը դիմեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցնելով՝ կա արդյոք նման խնդիր: Վերջնս նշեց, թե վարձակալության բազայում առկա են նման խնդիրներ:
Վարչապետն էլ նշեց. «Պետք է լուծենք, մաքրենք ու մաքուր էջից սկսենք, պետք չէ բեռ դարձնել», – նշեց նա:




Լրահոս