Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով` Արմավիր ՔԿՀ-ի զոն նայող Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց: ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ Արմավիր ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մասնավորապես ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը եւ իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել:
Ավելին` Ժողովուրդ-ը գրել էր, որ միայն Արթուր Սաֆարյանը չէ, որ ՔԿՀ-ի ,զոն նայողիե եւ նրա թիմակիցների կողմից ճնշման է ենթարկվել, բանն այն է, որ ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն` 603 խցի մեկ այլ դատապարտյալ եւս նման խնդրի առաջ էր կանգնել:
Երեկ տեղեկացանք, որ ,Արմավիրե ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը իրավիճակին լուծում տալու համար ,զոն նայողե Էդգար Սիմոնյանին տեղափոխել է պատժախուց, իսկ դատապարտյալներին խոստացել է, որ Սպարտակ Դանիելյանի մասով այլ պատժամիջոցի կդիմի:
Ի դեպ, նշենք, որ Սպարտակ Դանիելյանը դատապարտվել է խարդախության գործով: Նա անցած տարի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել, որին մեկ ամիս անց իրավապահները հայտնաբերեցին Երեւանում: Հավելենք, որ Սպարտակ Դանիելյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեսչական հսկողության բաժնի պետի Արսեն Դանիելյանի որդին է: