Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 21-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի 16-րդ բնակարանի դուռը փակ է, բանալին մնացել է ներսում (գազօջախին կերակուր կա դրված), ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` մահճակալին, անօգնական վիճակում հայտնաբերել՝ 1991 թ. ծնված Ն. Ե.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: