Սաթիկ Սեյրանյանի եղբոր հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հունվարի 23-ին, ժամը 18.00-19.30 Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբոր՝ Հարություն Սեյրանյանի հոգեհանգիստը:

Հուղարկավորությունը՝ հունվարի 24-ին՝ ժամը 13.00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց:

40-ամյա Հարություն Սեյրանյանը մահացել է երեկ ողբերգական ավտովթարի հետեւանքով:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Սաթիկ Սեյրանյանին եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ:




Լրահոս