Արտակարգ դեպք Երևանի «Բեստ Վյու Երևան» հյուրանոցային համալիրում. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 22-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոտոմիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի կնոջ։

Մինչ բժիշկները կպայքարեն Իզաբելա Կ.-ի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։20-ի սահմաններում Նորքի այգիների փողոցում գտնվող «Բեստ Վյու Երևան» հյուրանոցային համալիրում Իզաբելա Կ.-ի հետ վիճաբանել է նույն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Մամիկոն Բաբայանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իզաբելա Կ.-ի մարմնի տարբեր մասերին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը կատարվածի մասին ի վիճակի չէ հաղորդում տալու։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս