«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այդպես էլ չտրվեց կարեւոր մեկ հարցի պատասխան` արդյո՞ք կան գնաճը մեղմելու հնարավորություններ: Պետական պաշտոնյաները` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը փորձում էին համոզել, թե գնաճը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայի հետեւանքն է, եւ որ ամեն ինչ վերահսկելիության սահմաններում է: Իսկ ահա գնաճը մեղմելու հնարավորությունների մասին` ոչ մի խոսք. համենայն դեպս, պարզ չեղավ` իշխանությունները հնարավորություն ունե՞ն եւ փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ: Միաժամանակ պատգամավորները եւս չփորձեցին հետամուտ լինել այս հարցին, այլ բավարարվեցին իրենց ելույթներով. ընդդիմադիները պաթոսով քննադատում էին, ՀՀԿ-ականներն էլ արդարանում, եւ վերջ: Իսկ թե այս ամենից ի՞նչ շահեց ՀՀ քաղաքացին, պարզ չէ»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: