Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ի աղբյուրը հայտնում  է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ինքն է տարածել իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին լուրերը: Նալբանդյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը երկար չի ձգի նախագահի պաշտոնում, և ինչպես 1997թ., մի գեղեցիկ օր հրաժարական կտա ու կհեռանա իր սիրելի Լոնդոն: Ի վերջո, Արմեն Սարգսյանին պետք է, որ իր կենսագրության մեջ գրվի՝ եղել է ՀՀ նախագահ, իսկ դա հնարավոր է նաև մի քանի ամիս աշխատելու դեպքում, որը բիզնես տեսանկյունից շահեկան է, իսկ դրանից հետո բոլորը կհիշեն Էդվարդ Նալբանդյանի մասին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս