«Ծառուկյան դաշինքը» խորհրդարանական նոր լսումներ կանցկացնի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքը» գնաճի վերաբերյալ խորհրդարանական նոր լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես կգա։ Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ իրենք բավարարված չեն ԱԺ նախագահի կազմակերպած լսումների ֆորմատից, հետեւաբար, առաջարկ կներկայացնեն ԱԺ ղեկավարությանը՝ նոր ֆորմատով լսումներ անցկացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, կառաջարկեն նախապես ընդունել գնաճը մեղմելու վերաբերյալ ներկայացվելիք բոլոր առաջարկները, որպեսզի լսումները վերածվեն ոչ թե գնաճի պատճառների մասին «արդարացումների», այլ քննվի ներկայացված առաջարկների ընդունելի-չընդունելի լինելու հարցը։ «Բացի դրանից, սահմանափակում չլինի ո՛չ ելույթներ ունենալու ժամկետի, ո՛չ զեկուցողներին հարցեր տալու հնարավորությանը»,- ասել է պատգամավորը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս