Հակառակորդը պարբերաբար սահմանին կիրառում է անօդաչու թռչող սարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը պարբերաբար սահմանին կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որի դեմ համարժեք քայլեր ենք իրականացնում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայումս անվտանգության ապահովման հարցերի գերակշիռ մասը վերաբերում է անօդաչու թռչող սարքերից ՊԲ անձնակազմի պաշտպանությանը:

«Ակտիվ և պասիվ միջոցներով այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ բանակում այս առումով տեխնոլոգիական լուրջ համալրումներ են կատարվում, որոնք էական նշանակություն են ունենալու հակառակորդին հակազդելու համար:




Լրահոս