Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները նույնպես մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:

Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:

Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին:

Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝

փաստաբան Արմեն Ադամյան

Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝

փաստաբան Լուսինե Պողոսյան»:




Լրահոս