Վարչապետը իր ստեղծած հիմնադրամին 50 մլն. դրամ կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հունվարի 25-ի նիստում պետական բյուջեի պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ կհատկացվի «Թվային Հայաստան» հիմնադրամին: Կառավարության որոշման նախագիծը վաղը գործադիրի հավանությանը կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

Նշենք, որ Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում:

Հավելենք նաև, որ «Թվային Հայաստան» հիմնադրամը ստեղծվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ձեւավորումից հետո:




Լրահոս