ՀՀԿ-ն ժողովներ է անցկացնում. ինչ են ծրագրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխող ՀՀԿ-ն տեւական ժամանակ է՝ մարզերում կուսակցության անդամների հետ ժողովներ է անցկացնում: «ժողովուրդ»-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ ժողովները պայմանավորված են քաղաքական զարգացումներով՝ վարչապետ կամ նախագահ նշանակելու համատեքստում, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը բացասական պատասխան է տվել:

«Սովորական ընթացիկ, աշխատանքային տարի է ավարտվել եւ նոր տարի սկսվել: Մեր կանոնադրության համաձայն` հունվար-փետրվար ամիսներին տեղի են ունենում ժողովներ, խորհրդի նիստեր, ամփոփում են տարին, ընթացիկ տարվա աշխատանքներ են նախանշվում, ամփոփում են իրենց կատարած աշխատանքները եւ ընթացիկ խնդիրները: Սովորական մաքուր կուսակցական ժողովներ են` առանց որեւէ Ձեր ասած կոնտեքստի»,- հայտարարել է նա »:

Ավելի մանրամաս` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս