«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի այցը Փարիզ, այնուհետեւ՝ Ստրասբուրգ, դեռ օրեր առաջ գրավել էր սփյուռքահայ ընդդիմադիր գործիչների ուշադրությունը։ Դա վերաբերում է մասնավորապես «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությանը, որի համակարգող Շանթ Ոսկերիչյանը պարբերաբար մամուլում Հայաստանի իշխանություններին քննադատող հրապարակումներով եւ հայտարարություններով է հանդես գալիս։
Շանթ Ոսկերիչյանը, ինչպես նաեւ այլ սփյուռքահայ գործիչներ, մտավորականներ ակտիվացան հատկապես 2016թ․ հուլիսի 17-31-ը «Սասնա ծռերի» իրադարձություններից հետո։ Մինչ Հայաստանում շատ հասարակական-քաղաքական գործիչներ քննադատում էին «Սասնա ծռեր»-ին կամ էլ նախընտրում լռություն պահպանել, սփյուռքահայ գործիչներն իրենց անթաքույց համակրանքն էին արտահայտում նրանց նկատմամբ։ Հասկանալի է, որ, Սփյուռքում գտնվելով, նրանց չէր սպառնում հայաստանյան իշխանությունների կողմից հալածվելու վտանգը, իսկ իշխանափոխության մասին նրանց պատկերացումներն էլ հայաստանցիներիս պատկերացումներից տարբերվում էին արմատականությամբ»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: