Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մարզվում «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:
Ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ըստ երևույթին՝ Յուրան երջանիկ չէ ակումբում:
Մովսիսյանի շուրջ իրավիճակի մասին խոսել է նաև ՌՍԼ-ի գլխավոր մարզիչ Պետկեն.
«Մենք փորձում ենք գտնել լուծում, որը լավագույնը կլինի ինչպես Յուրայի, այնպես էլ ակումբի համար»:
Կայքը հավելում է նաև, որ Մովսիսյանը, հնարավոր է, հեռանա ակումբից և տարբերակներ է դիտարկում:
ՄԼՍ-ի հերթական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ից: