Արտաշես Գեղամյանի վարքը կքննվի հանձնաժողովի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում կրկին կքննարկվի Ելք խմբակցության պահանջով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը քննարկվել էր դեռևս 2017 թվականի հոկտեմբերին, սակայն որոշում չէր ընդունվել, քանի որ առաջարկ էր եղել լրամշակել նախագիծը:

Եվ այժմ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ հունվարի 31-ին:  Նախագիծը կոչվում է «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017 թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

 




Լրահոս