Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը ներկայացրել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը: Ներկայացվել է, թե գործարարները մեկ տարում որքան գումար են վաստակել տարածքները վարձակալության տալու միջոցով:
Ցանկը գլխավորել են «Կիևսկայա պլոշչադ»-ի սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը, որոնք մեկ տարում վարձակալության միջոցով ավելի քան 1.5 մլրդ դոլար են վաստակել:
30 մասնակիցների թվում առկա են հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը: Սամվել Կարապետյանը ներառվել է առաջատար եռյակում`650 մլն դոլար ցուցանիշով: Մինչդեռ Ադիբեկյանն ու Վարդանյանը զբաղեցրեն են 28-րդ հորիզոնականը:
Ստորև ներկայացնում ենք այս տարվա վարկանշային աղյուսակի առաջին 5 հորիզոնականները.
1. Զարահ Իլիև, Գոդ Նիսանով, «Կիևսկայա պլոշչադ», մեկ տարում 1.535 մլրդ դոլար,
2. Ինգվար Կամպրադ, «IKEA Մոս», 840 մլն դոլար,
3. Սամվել Կարապետյան, «Տաշիր», 650 մլն դոլար,
4. Միխայիլ Գուցերիև, Սաիդ Սալամ Գուցերիև, «Սաֆմար», 600 մլն դոլար,
5. Արազ Աղալարով, «Crocus Group», 370 մլն դոլար։