ՖՈՏՈ. Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. բեռնատարը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կան զոհեր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վաչրության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։ Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա»։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս