«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում: Եւ հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, եւ որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում: «Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում:
Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների եւ ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց եւ դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը եւ խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար եւս պահանջվում է հմտություն, օպերատիվ եւ քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: