«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Միայն այն տարբերությամբ, որ եթե Գաբրիելյանը միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար է, Կարապետյանը կզբաղվի այդ միջազգայինի միայն ԵՏՄ-ական մասով, կլինի փոխվարչապետ ԵՏՄ գծով: Կառավարության նոր կառուցվածքը նման հնարավորություն տալիս է»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: