«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պուշկին 25 հասցեում գտնվող շենքը, որը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը, հանձնվել է կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) անվան հետ կապվող ընկերությանը:
Սույն շենքում նախկինում գործում էր Արտակարգ իրավիճակների վարչությունը, որը հետագայում նախարարություն դարձավ և տեղափոխվեց Դավիթաշեն: Թամանյանի նախագծով կառուցված եռահարկ շինության տեղում այժմ վեր է խոյացել 20 հարկանի բազմաֆունկցիոնալ նոր համալիր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: