Մենք պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետ լինել. Սուրիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակի 26-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն  են այցելել նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը,  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլք: Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ մենք պետք է ուրախ լինենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետ լինել: Հարցին, թե երբ է վերադառնալու ակտիվ քաղաքական դաշտ՝ Սուրիկ Խաչատրյանը նշեց՝ հիմա էլ եմ ակտիվ:

Քանի դեռ Արցախի անկախությունը չի ճանաչվել միջազգայնորեն, կրակոցներ միշտ էլ լինելու են: Այս մասին  էլ լրագրողների հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանը: Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող դիվերսիոն փորձերի մասին, ասաց․ «Հաշվի առնելով, որ չհայտարարված և չվերջացած պատերազմ է …  կրակոցներ միշտ էլ լինելու են, մինչև վերջնական Արցախի անկախությունը ճանաչվի»:




Լրահոս