«Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին կլինի Ազատության հրապարակում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԺամանակW օրաթերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքին մասնակցելու հարցը չի քննարկել, բայց, վստահաբար, դաշինքի անդամները հրապարակում կլինեն՝ հարգելու համար 10 զոհերի հիշատակը, այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ օրը հրապարակում պարտավոր է լինել յուրաքանչյուրը։ «Նրանք պայքարում էին մեր երկիրը ժողովրդավար դարձնելու համար, պայքարում էին երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- շեշտեց նա։

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքական դաշտն ամայացած է, առանձին նախաձեռնություններով, շարժումներով երկրում ոչինչ չեն կարող փոխել, ապրիլյան զարգացումներին ընդառաջ էլ, անձերի վրա կենտրոնանալով, իշխանափոխության հասնել հնարավոր չէ»։

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս