«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017թ. ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս, եւ սա մեծ հրճվանք է պատճառել իշխանություններին. ամեն քայլափոխի գործադիրի ներկայացուցիչները փորձում են պարծենալ արձանագրված հաջողությամբ: Պարզվում է, սակայն, տնտեսական աճի հարցում մեծ դերակատարություն ունեցել են արտերկրից Հայաստան փոխանցված գումարները, որոնք վերջին տարիներին դարձել են ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժը: ԿԲ հրապարակած վիճակագրական տվյալներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում ֆիզիկական անձանց անունով ՀՀ մուտք է եղել 1 մլրդ 756.4 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 1 մլրդ 532.8 մլն դոլար էր: Այս գումարի ահռելի մասը՝ 1 մլրդ 64 մլն դոլարն ուղարկվել է ՌԴ-ից, իսկ 183 մլն-ը՝ ԱՄՆ-ից: Եւ դժվար է պատկերացնել՝ եթե չլինեին այս գումարները, արդյո՞ք իշխանություններին կհաջողվեր տնտեսական աճ գրանցել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: