Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած, 1 միլիոն 617 հազար դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը կնվիրաբերվի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
Խաչքարի նյութը կարմիր տուֆ է, չափսը՝ 217x75x3, խաչքարի պատվանդան՝ կրկին նյութը կարմիր տուֆ, չափսը՝ 84x37x29, պատվանդանի տակդիր՝ նյութը բազալտ, չափսը՝ 78x33x18: